Մատակարար-պատվիրող հարաբերություններում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ՝ մատակարարի առևտրային գործակալի չկարգավորված այցելություն պատվիրողին, ոչ ժամանակին և սխալ մատակարարումներ, մատակարարի հայտարարած ակցիաներին անտեղյակություն և այլն։ b2b.armsoft հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված:
ՀԾ-Պատվերների հարթակը մատակարարների և պատվիրողների (խանութ, գրասենյակ և այլն) միջև ուղիղ կապ ապահովող վեբ-կայք է։ Պատվիրող կազմակերպությունները patver.armsoft.am կայքի միջոցով կարող են պատվիրել մատակարարների կողմից ներկայացված ապրանքները։ Պատվերները հայտնվում են մատակարարների ՀԾ համակարգերում, որտեղ էլ հեշտությամբ մշակվում են։