CRM
Ուժեղ մրցակցությունը դառնում է այսօրվա շուկայի գլխավոր բնութագրիչներից մեկը: Նման պայմաններում կազմակերպությունները ձգտելու են ոչ միայն ձեռքբերել նոր հաճախորդներ, այլ նաև պահպանել եղած հաճախորդներին ու զարգացնել հարաբերությունները նրանց հետ: Այս խնդիրների լուծումը պահանջում է մարկետինգի, վաճառքի և սպասարկման արդյունավետ կազմակերպում: Նմատատիպ պահանջարկը բավարարելու համար Հայկական Ծրագրեր ընկերությունը բանկերին և հիմնարկ-ձեռնարկություններին առաջարկում է CRM`հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգեր:
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համար առաջարկվող լուծումները հիմնված են Microsoft Dynamics CRM պլատֆորմի վրա: Microsoft Dynamics CRM-ը հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ավտոմատացման ամբողջական համակարգ է: Այն իր մեջ ներառում է մարկետինգի, վաճառքի և հաճախորդների սպասարկման լավագույն համաշխարհային փորձը: Microsoft Dynamics CRM համակարգը ընձեռում է լայն հնարավորություններ յուրահատուկ փոփոխությունների և հարմարեցումների իրականացման համար` ներառյալ համակարգի համակցումներ ընկերության այլ համակարգերի հետ - ՀԾ հաշվապահական համակարգեր, Էլ. փոստ, Call Center, վեբ կայք, փաստաթղթաշրջանառության և այլն:

Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը