Հաշվապահական հաշվառում
Հայկական Ծրագրերը բանկերին, վարկային և ներդրումային կազմակերպություններին առաջարկում է ոչ միայն հիմնական բիզնես-գործընթացների, այլև հաշվապահական հաշվառման ավտոմատացում`
ՀԾ-Ձեռնարկություն և
ՀԾ-Հաշվապահ համակարգերով:
Բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ աշխատավարձի, կադրերի, հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառումը վարում են Հայկական Ծրագրերի հաշվապահական համակարգերով: Այս համակարգերը սերտորեն համակցված են
ՀԾ-Բանկ համակարգի հետ: Սա թույլ է տալիս հաշվապահական համակարգում գրանցված գործողությունները` աշխատավարձի, արձակուրդայինի, նպաստների և այլ հաշվարկներ, ՀՄ-ների մաշվածության հաշվարկ, վերագնահատում, վաճառք և այլն ավտոմատ տեղափոխել
ՀԾ-Բանկ համակարգ:
Ֆինանսական կազմակերպություններն ունեն հաշվառման մի շարք առանձնահատկություններ, որոնցից կարևորագույնն օրական հաշվեկշռի կազմումն է, ինչն ուղեկցվում է աշխատավարձի օրական հաշվարկով, արձակուրդայինի պահուստաֆոնդի ձևավորմամբ, հիմնական միջոցների մաշվածքի օրական հաշվարկով:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը գերազանցորեն հարմարեցված է նաև այս խնդիրների լուծմանը:
ՀԾ-Ձեռնարկություն և
ՀԾ-Հաշվապահ համակարգերի ինտեգրացիան
ՀԾ-Բանկ համակարգի հետ, զգալի լրացուցիչ հարմարություններ է տալիս
ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող բանկերին:
Այնուամենայնիվ,
ՀԾ-Ձեռնարկություն և
ՀԾ-Հաշվապահ համակարգերը մեծ հաջողությամբ շահագործվում են նաև այն բանկերում, որոնք օգտագործում են այլ բանկային համակարգեր:
Ավելին ՀԾ-Ձեռնարկություն համակարգի մասին
Ավելին ՀԾ-Հաշվապահ համակարգի մասին