ՀԾ-ԻնտերնետԲանկ
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Դուք խուսափում եք բանկում կուտակվող ավելորդ հերթերից, ինչպես նաև, հաճախորդների մոտ առանձին ծրագրային ապահովում տեղադրելու և թարմացումներին հետևելու անհրաժեշտությունից: Համակարգը նախատեսված է ինչպես կազմակերպությունների(իրավաբանական անձինք), այնպես էլ` անհատների համար(ֆիզիկական անձինք) և տրամադրում է.
  • բանկային ծառայությունների լայն շրջանակ
  • բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
  • ՀԾ-ՄոբայլԲանկ ծառայություն՝ ֆինանսների ղեկավարում բջջային հեռախոսների միջոցով
  • համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ
  • պաշտպանված ադմինիստրավորման համակարգ

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հնարավորությունները.

  • դիտել տարբեր տեղեկություններ
    • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու գործառնությունները
    • հաշիվների,պլաստիկ քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները
    • պլաստիկ քարտի օնլայն մնացորդը
    • վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
    • ավանդների մասին ամբողջ տեղեկությունը
    • արտարժույթի փոխարժեքները
  • կատարել գործարքներ
    • փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
    • արտարժույթի փոխանակումներ
    • վարկի մարումներ
    • ավանդի բացում/ համալրումներ
    • կոմունալ/ խմբային կոմունալ վճարումներ
    • փաստաթղթերի չեղարկում
  • ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
  • ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից
  • ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ

Ադմինիստրավորման համակարգի հնարավորությունները.

  • տեղադրել նորություններ տարբեր էջերում
  • ստեղծել և ղեկավարել բանկի/հաճախորդների օգտագործողներ(հեռացնել, տրամադրել անվտանգության սարք, վերականգնել նշանաբանը և այլն)
  • ղեկավարել օգտագործողի նշանաբանի(երկարություն, թույլատրելի սիմվոլներ և այլն) և համակարգի ընդհանուր պարամետրերը
  • օգտագործողներին տրամադրել իրավասություններ`ըստ հաշիվների, փաստաթղթերի, բաժինների և այլն
  • օգտագործողներին տրամադրել իրավասություններ`ըստ հաշիվների, փաստաթղթերի, բաժինների և այլն
  • բանկի աշխատակցի կողմից իրականացվող կամայական գործողություն անցկացնել հաստատման փուլերով
  • ներմուծել անվտանգության սարքեր և իրականացնել վերջիններիս ղեկավարումը
  • տարբեր տեղեկատուների հասանելիություն(ՀՀ բանկեր, արտերկրյա բանկեր, արժույթներ, կոմունալ տարածքներ և այլն)
Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը