Հաճախորդների սպասարկման պորտալ
Պորտալը հաճախորդների առցանց սպասարկման Հայկական Ծրագրեր ընկերության հիմնական կայքն է:
Պորտալի Գիտելիքների շտեմարանում տեղադրված են ՀԾ համակարգերի շահագործման հետ կապված հոդվածներ, ձեռնարկներ, հաճախ տրվող հարցերի պատասխաններ, գործողությունների կատարման քայլ-առ-քայլ ուղեցույցեր:
Գրանցված օգտագործողները կարող են անմիջապես պորտալում գրանցել համակարգերի շահագործման հետ կապված խնդիրներ: Պատվիրատուների ավելացրած խնդիրներն անմիջապես գրանցվում են Հայկական Ծրագրերի CRM համակարգում և դրանց մասին տեղեկացվում է պատվիրատու կազմակերպության պատասխանատու սպասարկողը: Պատվիրատուները կարող են հետևել իրենց խնդիրների կատարման ընթացքին, փոփոխել դրանք, ավելացնել մեկնաբանություններ:

Մուտք Հաճախորդների սպասարկման պորտալ
http://support.armsoft.am