Եթե դուք ձգտում եք լավացնել պատվիրատուների պահանջարկը բավարարելու ձեր ունակությունները, նվազեցնել կատարվող սխալները և առևտրային գործընթացների կազմակերպման վրա ծախսվող ժամանակը, ապա գրագետ ընտրված համակարգը կարող է հանդիսանալ բիզնեսում հաջողության հասնելու անփոխարինելի միջոց:
ՀԾ-Առևտուր համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար:
Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները.
Մանրածախ վաճառք - հաճախորդի արագ սպասարկում, սկաների կիրառում, կանխիկ և անկանխիկ վճարում, բոնուսային (կուտակային) և զեղչային քարտերի կիրառում, մանրադրամի հաշվարկ, ապրանքային կտրոնի տպում, համակցում հարկային ՀԴՄ-ի հետ: Մեծ թվով վաճառքի կետերով մանրածախ խանութների համար հատուկ մշակված է Վաճառակետ (POS) աշխատատեղ:
Մեծածախ վաճառք - ապրանքների և ծառայությունների վաճառք տարբեր պահեստներից, տարբեր գնացուցակների և զեղչերի կիրառում, վերադարձ գնորդից, հարկային հաշիվների և բեռնագրերի արտահանում e-Invoicing, գնորդների հետ փոխհաշվարկներ:
Գնումներ - ապրանքների ձեռքբերում մատակարարից, ներմուծում, հավելյալ ծախսերի բաշխում, վերադարձ մատակարարին, մատակարարների հետ փոխհաշվարկներ:
Պահեստային հաշվառում – մուտքագրման, ելքագրման, տեղաշարժերի և գույքագրման գրանցումներ, նվազագույն քանակների վերահսկում, գծիկավոր կոդով գնապիտակների տպում, հավաքածուների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում:
Դրամական միջոցներ – կանխիկ և անկանխիկ շարժի գրանցումներ կամայական արժույթով, վճարման հանձնարարագրերի, դրամարկղի մուտքի և ելքի օրդերների տպում, վճարման հանձնարարագրերի արտահանում և քաղվածքների ներմուծում ԻնտերնետԲանկից
Հաշվետվություններ – ապրանքների քանակա-գումարային մնացորդներ և շրջանառություն, վաճառքների վերլուծություն, ապրանքների և գործընկերների ABC վերլուծություն, լավագույն վաճառվող ապրանքներ, ղեկավարների դիագրամներ, պարտք ու պահանջներ, դրամական միջոցների հոսք:
Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունների հետ մեկտեղ այն բավարարում է առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը:
ՀԾ-Առևտուր համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում: ԴիտելՀԾ-Առևտուր-ի գինը շուկայում ամենացածրն է համեմատած համակարգի ֆունկցիոնալության, հաշվետվական հնարավորությունների ու տրամադրվող համակողմանի սպասարկման հետ:
Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.
ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է PayX , Idram , Telcell և InecoPay վճարային համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս խանութներին ընդունել հաճախորդի` սմարթֆոնով կատարված վճարումը: Սա պարզեցնում և արագացնում է հաճախորդի սպասարկման գործընթացը: Վճարում կատարելու համար բավական է միայն սկանավորել գեներացված QR կոդը և հաստատել վճարումը:
ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր անմիջապես առևտրային համակարգից։ Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է կարևոր բիզնես գործընթացները։
ՀԾ-Առևտուր համակարգից հարկային հաշիվները և տեղափոխման փաստաթղթերը արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ:
ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ, ինչը թույլ է տալիս ապրանքների և գնորդների տեղեկությունը, առևտրային փաստաթղթերը ներմուծել հաշվապահական համակարգ և խուսափել նույն տեղեկության կրկնակի մուտքագրումից:
ՀԾ-Առևտուր համակարգն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես առևտրային համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ օգտագործողների խորը վերապատրաստում:
Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Առևտուր համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Առևտուր համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները:
ՀԾ-Առևտուր համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և որոշ սահմանափակումներով Open Office միջավայրեր:
Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.