ՀԾ-Առևտուր
Սպասարկում
Առևտրի ավտոմատացման համար համակարգի տրամադրումը մեր կողմից մատուցվող ծառայության մի մասն է միայն: ՀԾ-Առևտուր համակարգի վաճառքից հետո մենք մատուցում ենք համալիր ծառայություներ` ուսուցումից մինչև ընթացիկ սպասարկում և թարմացումների տրամադրում` օգնելու առավելագույն օգուտ ստանալու համակարգից: Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ`
- դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում
- հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
- համակարգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունների մշակում
- նոր տարբերակների ներկայացումներ
- անընդհատ համալրվող հոդվածներ ՀԾ հաճախորդների սպասարկման պորտալի գիտելիքների շտեմարանում
- համակարգի ներդրման և խորհրդատվական աշխատանքներ գործընկերների կողմից:
ՀԾ-Առևտուր համակարգի սպասարկման բաժնի աշխատանքային օրերն ու ժամերն են`
Երկ - Ուրբ 9:00-19:00
Շբթ 11:00-16:00