ՀԾ-Հաշվապահ
Գործընկերներ
Հայկական Ծրագրերը համագործակցում է բազմաթիվ աուդիտորական, խորհրդատվական և հաշվապահական հաշվառում վարող կազմակերպությունների ու անհատների հետ: Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ:
Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին: