ՀԾ-Հաշվապահ
Սպասարկում
Հաշվապահական համակարգի տրամադրումը մեր կողմից մատուցվող ծառայության մի մասն է միայն:
ՀԾ-Հաշվապահ համակարգի վաճառքից հետո մենք մատուցում ենք համալիր ծառայություներ` ուսուցումից մինչև ընթացիկ սպասարկում և թարմացումների տրամադրում` օգնելու առավելագույն օգուտ ստանալու համակարգից: Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ`
- դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում
- հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից
- հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
- համակարգի լրամշակում և զարգացում կապված օրենսդրության փոփոխման հետ
- համակարգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունների մշակում
- թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ
- անընդհատ համալրվող հոդվածներ ՀԾ հաճախորդների սպասարկման պորտալի գիտելիքների շտեմարանում
- համակարգի ներդրման և խորհրդատվական աշխատանքներ ավելի քան 165 գործընկերների կողմից, որոնք լավագույն աուդիտորական և հաշվապահական հաշվառում վարող կազմակերպություններն են:
Սպասարկման բաժնի աշխատանքային օրերն ու ժամերն են`
Երկ - Ուրբ 9:00-19:00
Շբթ 11:00-16:00