ՀԾ-Վաճառատեղ
Լիովին ԱՆՎՃԱՐ առևտրային համակարգ!
Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը:
Հայկական Ծրագրեր ընկերությունը նվեր է մատուցում բոլոր փոքր խանութներին` նրանց անվճար տրամադրելով
ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի համակարգը:
ՀԾ-Վաճառատեղը կատարում է խանութի կարևոր գործարքները.
Վաճառք
- հաճախորդի արագ սպասարկում,
- գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում,
- կանխիկ վճարում և մանրադրամի հաշվարկ,
- տոկոսային զեղչի կիրառում,
- ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ,
- ապրանքային կտրոնի տպում,
- համակցում նոր սերնդի ՀԴՄ-ի հետ,
- քաշային ապրանքի վաճառք,
- գնացուցակների հետ աշխատանք և տպում
- գնապիտակների տպում:
Գնումներ
- ապրանքների ձեռքբերում,
- ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով,
- մատակարարների հետ փոխհաշվարկներ:
Հաշվետվություններ
- ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ,
- ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ,
- գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ,
- եկամուտ և ծախսեր,
- վերլուծական դիագրամներ:
Վճարում QR կոդի միջոցով
ՀԾ-Վաճառատեղ համակարգը համակցված է
PayX ,
Idram և
Telcell վճարային համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս խանութներին ընդունել հաճախորդի` սմարթֆոնով կատարված վճարումը: Սա պարզեցնում և արագացնում է հաճախորդի սպասարկման գործընթացը: Վճարում կատարելու համար բավական է միայն սկանավորել գեներացված QR կոդը և հաստատել վճարումը:
Հայկական Ծրագրեր ընկերությունը ավելի քան 12 տարի իր կողմից մշակված համակարգերի վճարովի տարբերակների հետ մեկտեղ կազմակերպություններին առաջարկում է նաև անվճար լուծումներ։ Անվճար համակարգերը հանդիսանում են լիարժեք աշխատանքային տարբերակներ և չեն պարունակում որևէ սահմանափակումներ։ Մեր առևտրային համակարգերը, ինչպես նաև նրանց անվճար տարբերակները, խորությամբ համակցված են նոր սերնդի ՀԴՄ-ների հետ։ Այդպիսիսն է նաև անվճար տրամադրվող ՀԾ-Վաճառատեղ ծրագիրը: Համակարգի համակցումը նոր սերնդի ՀԴՄ և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` հնարավորություն տալով արագ սպասարկել հաճախորդներին:
Բազմաթիվ ՀԴՄ կիրառող կազմակերպություններ, օգտագործելով ՀԾ-Վաճառատեղ համակարգը, հնարավորություն կունենան խուսափել լրացուցիչ, որոշ դեպքերում զգալի ծախսերից, որոնք անհրաժեշտ են վաճառքների ավտոմատացման համակարգեր ձեռք բերելու և ներդնելու համար:
ՀԾ-Վաճառատեղ համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում:
Դիտել
Տեղադրման և օգտագործման պարզություն
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն: Անփորձ օգտագործողը կարող է կարճ ժամանակում լիովին յուրացնել այն: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:
Չի պահանջում հատուկ ուսուցում և ծավալուն ներդրման աշխատանքներ
Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու համար ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
- Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
- Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
- Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
Վերլուծական դիագրամներ
Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:
Արտահանում և ներմուծում
Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
Մշտապես թարմացվող համակարգ
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Վաճառատեղ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: