ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նկարագրություն
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը նախատեսված է առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների պատվերների հավաքագրման և առաքման գործընթացի արդյունավետ կազմակերպման և կառավարման ավտոմատացման համար:
Համակարգը մեծացնում է կազմակերպության գործընթացների վերահսկելիությունը և հնարավորություն է տալիս վերլուծական տվյալների հիման վրա կայացնել խելացի որոշումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն վաճառքների ծավալի, շահույթի աճի և դրամական հոսքերի բարելավման վրա:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքը
Գրասենյակային մաս
Հեռախոսային կենտրոն
Շարժական մաս
- Գործընկերային հարաբերությունների հաստատում
- Պատվերների ընդունում - Պրեսելինգ
- Առաքում
- Մեքենայից վաճառք – Վանսելինգ
- Վերահսկողություն և մերչանդայզինգ
Առցանց պատվերներ
- ՀԾ-Պատվերների Հարթակ
- ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր
Patver հավելված
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի համառոտ նկարագրությունը
Գրասենյակային մաս
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի գրասենյակային մասում մատակարար կազմակերպությունները կարող են ձևավորել անհրաժեշտ տեղեկատուները, սահմանել իրենց գնային քաղաքականությունը, վերահսկել առևտրային գործակալների երթուղիները, իրականացնել ապրանքների հաշվառում և ավտոմատացնել վաճառքի ողջ գործընթացը։
- Տեղեկատուների ձևավորում
Աշխատանքային գործընթացը համակարգում կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել առևտրային գործակալների, գնորդների, ապրանքների և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատուները:
Որպես առևտրային գործակալ նկարագրվում են այն աշխատակիցները, ովքեր իրականացնում են պատվերների ընդունում, վաճառքների, վերադարձերի և վճարումների գրանցում շարժական սարքերի միջոցով:
Ապրանքների վերաբերյալ ձևավորվում է քարտարան, որտեղ նշվում են իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, օրինակ՝ ապրանքը ԱԱՀ-ից ազատված է, նոր տեսականի է, տարա է:
Ապրանքացանկին հնարավոր է կցել նկարներ, ինչը առևտրային գործակալներին թույլ կտա ներկայացնել ապրանքները վիրտուալ կատալոգի օգնությամբ:
Հնարավոր է նշել գնորդների կոնտակտային տվյալները, գտնվելու վայրը, աշխարհագրական կոորդինատները, պարտքերի սահմանաչափերը և այլ մանրամասն տվյալներ։
Ելնելով գնորդների աշխարհագրական տեղադրվածությունից կամ իրացվող ապրանքների տեսականուց՝ գնորդներին հնարավոր է տրոհել ըստ վաճառքի գոտիների:
- Գնային քաղաքականություն
Համակարգն ունի գնացուցակների նկարագրման ճկուն հնարավորություններ: Ստեղծվում են գնացուցակներ ըստ ապրանքների և գնորդների, սահմանվում են կազմակերպությունում գործող զեղչային սխեմաները և նվերների ակցիաները։
- Երթուղիներ
Գրասենյակային մասում հնարավոր է յուրաքանչյուր առևտրային գործակալի կամ վաճառքի գոտու համար ստեղծել երթուղիներ, ընդ որում` յուրաքանչյուր առևտրային գործակալի համար ըստ շաբաթվա օրերի, շաբաթների պարբերականության կարող են նկարագրվել տիպային երթուղիներ: Համակարգի շարժական մասից ստացվող փաստացի երթուղիների մասին տվյալները նախատեսվածի հետ համեմատելով` հնարավոր է դառնում լավագույնս պլանավորել և վերահսկել գործակալների աշխատանքը՝ նաև քարտեզի վրա:
- Ապրանքների հաշվառում
Առաքման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է տիրապետել ապրանքների առկայության, մուտքի/ելքի մասին ամբողջական ինֆորմացիային: Ապրանքների առկայության վերաբերյալ ձևավորվող տեղեկատվությունը թույլ է տալիս պատվերների գրանցման գործընթացում հաշվի առնել տվյալ ապրանքի ընթացիկ առկայությունը: Տրամադրված ապրանքները շարժական մասում երևում են որպես մեքենայում առկայություն: Հաշվետվությունները ներկայացնում են ապրանքների մնացորդները, գործողությունները և շրջանառությունը` թույլ տալով կատարել համապատասխան վերլուծություններ:
- Վաճառքներ
Համակարգը թույլ է տալիս կազմակերպել վաճառքի գործընթացի ամբողջ ցիկլը։
Գրասենյակային մասում իրականացվում է պատվերների ընդունումը և ըստ առաքող մեքենաների պատվերների օպտիմալ բաշխումը։
Ամբողջությամբ ավտոմատացվում են մատակարար կազմակերպության պահեստից ապրանքների բեռնումը, վաճառքների, վերադարձերի, վճարումների գրանցումը, ինչպես նաև գնորդների մոտ սեփական և մրցակիների ապրանքների հաշվառումը:
- Համակցում էլ. հարկային հաշիվների և ՀԾ համակարգերի հետ
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների eInvoicing/RS.GE համակարգեր, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում: Համակարգը կարող է համակցվել նաև ՀԾ այլ համակարգերի հետ, ինչը ապահովում է աշխատանքի մեծ հարմարավետություն, աշխատաժամանակի տնտեսում, սխալների բացառում:
- Համակցում MS Word, MS Excel, REPX ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և REPX միջավայրեր, ինչպես նաև առկա է յուրահատուկ տպվող տեսքեր նկարագրելու հնարավորություն:
Հեռախոսային կենտրոն
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի հեռախոսային կենտրոնը հրաշալի լուծում է այն մատակարար կազմակերպությունների համար, որոնք իրենց պատվերները ստանում են հեռախոսազանգերի միջոցով։
Ընթացիկ զանգի սպասարկման ընթացքում վաճառքի օպերատորը կարող է գրանցել պատվերներ, դիտել հաշվետվություններ զանգահարող գնորդի վերաբերյալ, ինչպես նաև կատարել տվյալ զանգի վերաբերյալ նշումներ։
Հեռախոսային կենտրոնը թույլ է տալիս վերահսկել մուտքային, ելքային, ինչպես նաև բաց թողնված զանգերը։
Շարժական մաս
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի շարժական մասի միջոցով հնարավոր է ավտոմատացնել գործընկերային հարաբերությունների հաստատման, պատվերների ընդունման (պրեսելինգ), առաքման, մեքենայից վաճառքի (վանսելինգ) գործընթացները, ինչպես նաև իրականացնել վերահսկողություն և մերչանդայզինգ։
- Գործընկերային հարաբերությունների հաստատում
Մատակարար կազմակերպություններն իրենց վաճառքի գործընթացում մշտապես հաստատում են նոր գործընկերային հարաբերություններ պատվիրող կազմակերպությունների հետ։ Նոր պատվիրողների գրանցման և նրանց հետ պայմանավորվածությունների ամրագրման համար շարժական մասը ընձեռում է լայն հնարավորություններ։ Հնարավոր է նշել նոր պատվիրողի բոլոր անհրաժեշտ տվյալները՝ կազմակերպության ռեկվիզիտներ, կոնտակտներ, աշխարհագրական կոորդինատներ։ Շարժական մասից հասանելի է ապրանքատեսականու, զեղչերի և նվերների ակցիաների, հատուկ գների մասին մանրամասն տեղեկատվությունը։
- Պատվերների ընդունում – Պրեսելինգ
Մատակարար կազմակերպության պատվերների հավաքագրման ոչ ավտոմատացված գործընթացն առաջացնում է մի շարք խնդիրներ՝
- թղթով գրանցված կամ հեռախոսազանգով ստացված պատվերներում անճշտություններ
- գրասենյակ պատվերների բավական ուշ փոխանցման արդյունքում առաքման գործընթացը խափանվում է
- հարկային փաստաթղթերը դուրս են գրվում ոչ օպերատիվ կամ սխալ
- անհնար է պատվիրողների հետ կատարել փոխհաշվարկներ՝ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով։
Շարժական մասի միջոցով մատակարար կազմակերպության պատվերների գրանցման գործընթացը դառնում է ճշգրիտ, օպերատիվ և ամբողջովին ավտոմատացված։
Տեղեկատուների տվյալները ստացվում են համակարգի գրասենյակային մասից և շարժական սարքերի վրա ենթակա չեն խմբագրման:
Ընդ որում` յուրաքանչյուր գործակալի համար սահմանվում է իրեն հասանելի տվյալների շրջանակը:
Յուրաքանչյուր առևտրային գործակալ հնարավորություն ունի իրականացնել աշխատանքը իր համար ձևավորված նախատեսվող երթուղիների օգնությամբ:
Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) միջոցով ֆիքսվում է գնորդների աշխարհագրական դիրքը` ընձեռելով երթուղին քարտեզի վրա դիտելու հնարավորություն:
Պատվերներ գրանցելիս առևտրային գործակալը կարող է տեսնել իր համար նախընտրելի ապրանքատեսականին, ինչը թույլ է տալիս հեշտացնել աշխատանքային գործընթացը:
Պատվեր գրանցելիս հնարավոր է նշել նաև պատվիրված ապրանքների առաքման ամսաթիվը, վճարման տեսակը (կանխիկ կամ անկանխիկ) և տվյալ գնորդին այցի արդյունքը (օրինակ` պատվիրվել է, փակ էր, պատվեր չկար և այլն):
Գրասենյակային մասի հետ տվյալների առցանց փոխանակումը վաճառքի գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովում է անհրաժեշտ տվյալների արագ հասանելիությամբ: Հնարավոր է նաև իրականացնել տվյալների ավտոմատ ուղարկում գրասենյակ:
- Առաքում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի շարժական մասով հնարավոր է գերազանց կազմակերպել մատակարար կազմակերպությունների առաքման գործընթացը ։
Առաքիչները հնարավորություն ունեն իրականացնել աշխատանքը իր համար ձևավորված նախատեսվող երթուղիների օգնությամբ:
Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) միջոցով ֆիքսվում է գնորդների աշխարհագրական դիրքը` ընձեռելով երթուղին քարտեզի վրա դիտելու հնարավորություն:
Շարժական մասում երևում են այն պատվերները, որոնք պետք է առաքվեն և հնարավոր է անմիջապես առաքման պահին պատվերի հիման վրա ստեղծել վաճառք։
Առաքիչները վաճառքների գրանցման ժամանակ հնարավորություն ունեն դիտելու ապրանքների առկայությունը մեքենայում: Եթե վաճառվող ապրանքը տարայով է, փաստաթուղթը գրանցելիս տեղի է ունենում նաև տարայի ավտոմատ դուրսգրում: Փաստաթուղթը թույլ է տալիս գրանցել նաև ի պահ հանձնված ապրանքների մասին տվյալները: Ընտրված յուրաքանչյուր ապրանքի համար առկա է զեղչի տոկոսի խմբագրման և վաճառքի գրանցումից հետո պատվիրված քանակի խմբագրման հնարավորություն:
Վճարում ընդունելիս, եթե տվյալ գնորդը պարտք ունի, հնարավոր է մարել առկա պարտքերից ցանկացածը: Եթե վճարման գումարը գերազանցում է պարտքի գումարը, տարբերությունը գրանցվում է որպես կանխավճար:
Հնարավոր է գրանցել նաև գնորդների կողմից ապրանքների վերադարձը` ի պահ տրամադրված ապրանքները ներառյալ:
Գրասենյակային մասի հետ տվյալների առցանց փոխանակումը վաճառքի գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովում է անհրաժեշտ տվյալների արագ հասանելիությամբ: Հնարավոր է նաև իրականացնել տվյալների ավտոմատ ուղարկում գրասենյակ:
- Մեքենայից վաճառք –Վանսելինգ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր, ինչպես նաև առկա է յուրահատուկ տպվող տեսքեր նկարագրելու հնարավորություն:
Յուրաքանչյուր առևտրային գործակալ(վանսելեր) հնարավորություն ունի իրականացնել աշխատանքը իր համար ձևավորված նախատեսվող երթուղիների օգնությամբ:
Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) միջոցով ֆիքսվում է գնորդների աշխարհագրական դիրքը` ընձեռելով երթուղին քարտեզի վրա դիտելու հնարավորություն:
Առևտրային գործակալները վաճառքների գրանցման ժամանակ հնարավորություն ունեն դիտելու ապրանքների առկայությունը մեքենայում: Եթե վաճառվող ապրանքը տարայով է, փաստաթուղթը գրանցելիս տեղի է ունենում նաև տարայի ավտոմատ դուրսգրում: Փաստաթուղթը թույլ է տալիս գրանցել նաև ի պահ հանձնված ապրանքների մասին տվյալները: Ընտրված յուրաքանչյուր ապրանքի համար առկա է զեղչի տոկոսի խմբագրման և վաճառքի գրանցումից հետո պատվիրված քանակի խմբագրման հնարավորություն:
Վճարում ընդունելիս, եթե տվյալ գնորդը պարտք ունի, հնարավոր է մարել առկա պարտքերից ցանկացածը: Եթե վճարման գումարը գերազանցում է պարտքի գումարը, տարբերությունը գրանցվում է որպես կանխավճար:
Հնարավոր է գրանցել նաև գնորդների կողմից ապրանքների վերադարձը` ի պահ տրամադրված ապրանքները ներառյալ:
Գրասենյակային մասի հետ տվյալների առցանց փոխանակումը վաճառքի գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովում է անհրաժեշտ տվյալների արագ հասանելիությամբ: Հնարավոր է նաև իրականացնել տվյալների ավտոմատ ուղարկում գրասենյակ:
- Վերահսկողություն և մերչանդայզինգ
Մատակարար և պատվիրող կազմակերպությունների միջև մշտապես իրականացվում են տարբեր տնտեսական հարաբերություններ։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի շարժական մասի օգնությամբ ավտոմատացվում է ոչ միայն պատվերների գրանցման և առաքման ժամանակատար և ծախսատար գործընթացը։
Հնարավոր է ավտոմատացնել նաև վերահսկիչ առևտրային գործակալի և մերչանդայզերի կողմից իրականացվող գործառույթները։
Շարժական մասից հասանելի է զեղչերի և նվերների ակցիաների, հատուկ գների, ապրանքների առկայության, գնորդների և ապրանքների շրջանառության մասին մանրամասն տեղեկատվությունը։
Հնարավոր է գրանցել առաջադրանքներ առևտրային գործակալների համար և հետևել դրանց կատարման ընթացքին։
Գնորդի մոտ առկա մատակարարի ապրանքները հնարավոր է գույքագրել` օգտագործելով շտրիխ կոդի սկանավորումը: Հնարավոր է նկարել և գրասենյակային մաս ուղարկել ապրանքների առկայության և դասավորվածության վերաբերյալ տվյալները։ Մրցակիցների ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումն էլ թույլ կտա վերլուծություն իրականացնել ապրանքների շուկայական առաջխաղացման համար:
Տարատեսակ հաշվետվությունները` գնորդների պարտքերի, պատվիրված, վաճառված, վերադարձված, ի պահ հանձնված ապրանքների, մեքենայում ապրանքների առկայության վերաբերյալ առևտրային գործակալների համար ապահովում են աշխատանքի համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև թույլ են տալիս խորությամբ վերլուծել կատարված աշխատանքը:
Առցանց պատվերներ
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի շարժական մասը հրաշալի լուծում է մատակարար կազմակերպությունների առևտրային գործակալների (պրեսելերներ, առաքիչներ, վանսելերներ, վերահսկիչներ, մերչանդայզերներ) աշխատանքի ավտոմատացման համար։ Սակայն, առևտրային գործակալների աշխատանքներից մեկը, այն է՝ պրեսելների պատվերների հավաքագրման ամենօրյա գործընթացը, մեխանիկական է, ժամանակատար և ծախսատար։ Այդ գործընթացը հնարավոր է դարձնել առավել արդյունավետ, օպերատիվ և վերահսկելի առցանց պատվերների ստացման միջոցով։
Պատվիրողները կարող են մատակարարներին ուղարկել առցանց պատվերներ ՀԾ-Պատվերների Հարթակից և ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգերից։
- ՀԾ-Պատվերների Հարթակ
ՀԾ-Պատվերների Հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են ավելի ճշգրիտ և կայուն՝ բացառելով հետևյալ խնդիրները․
- առևտրային գործակալն այցելում է պատվիրողին անհարմար ժամերի և հերթեր գոյացնում
- առևտրային գործակալի ոչ ժամանակին այցելության պատճառով ապրանքը պատվիրվում է ուշացումով
- հաճախ մատակարարվում է ոչ այն ապրանքը, որը պատվիրվել էր
- զեղչերի/ակցիաների վերաբերյալ տեղեկատվությունը հաճախ հասանելի չէ պատվիրողներին
Պատվիրողը, այցելելով patver.armsoft.am, կարող է դիտել մատակարարների ապրանքացանկերը՝ նկարներով, գներով, ապրանքների մանրամասն նկարագրությամբ։ Մեկ կոճակով հնարավոր է ստեղծել տարբեր մատակարարների ապրանքներ պարունակող պատվերների փաթեթ։ Պատվերները ավտոմատ տրոհվում են ըստ մատակարարների և անմիջապես հայտնվում նրանց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի գրասենյակային մասում, որտեղ էլ կատարվում է պատվերների հետագա մշակումը։
- ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր
Պատվիրողները կայքով պատվերներ կատարելիս պետք է իրենց աշխատանքային համակարգերում ևս կրկնակի գրանցումներ կատարեն, քանի որ կայքը անմիջապես կապված չէ իրենց հաշվառման համակարգերի հետ։ Բացի այդ, պատվերների հետագա մշակումը ևս հնարավոր չէ իրականացնել կայքում։
Այն պատվիրող կազմակերպությունները, որոնք իրենց հաշվառումը վարում են ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգերով, մատակարարների հետ ավելի արդյունավետ համագործակցելու հնարավորություն ունեն։
Պատվիրողները կարող են անմիջապես իրենց ՀԾ համակարգերից մատակարարների ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի հետ փոխանակել պատվերներ, հաշիվ-ապրանքագրեր, փոխադարձ հաշիվների ստուգման ակտեր։
Պատվիրողն իր ՀԾ համակարգում կարող է յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ։ Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծվում է իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Պատվերներն անմիջապես հայտնվում են մատակարարների ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի գրասենյակային մասում, որտեղ էլ կատարվում է դրանց հետագա մշակումը։
Patver հավելված
Patver հավելվածի շնորհիվ ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարար կազմակերպությունները կարող են իրենց պատվիրող կազմակերպությունների հետ հարաբերությունները դարձնել առավել վերահսկելի և օպերատիվ։
Հաճախ պատվիրող կազմակերպությունները չունեն վերահսկողություն մատակարարներին տրված պատվերների, դրանց դիմաց վճարած կանխիկ գումարների և կուտակած պարտքերի նկատմամբ։
Արդյունքում՝ առաջանում է խնդիր այդ տեղեկատվությունը մատակարարների առևտրային գործակալների հետ անընդհատ ճշտելու։
Հավելվածի շնորհիվ պատվիրող կազմակերպությունները կարող են վերահսկել իրենց պարտքերը մատակարարների նկատմամբ, ինչպես նաև ստանալ օպերատիվ տեղեկատվություն կատարած պատվերների և առաքումների, վճարումների, վերադարձերի, ի պահ ստացված գույքի/տարաների վերաբերյալ։ Հնարավոր է տեսնել պատվիրված, առաքված, վերադարձված ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև պատվերից հասանելի զեղչի գումարի և նվերների մասին տեղեկատվություն։ Ընդ որում՝ հավելվածում հասանելի են միայն ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարարների տվյալները։