ՀԾ-ԿլիենտԲանկ
ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգը բանկային ծառայությունների սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, ղեկավարել Ձեր բանկային հաշիվները սեփական աշխատատեղից: Դուք խնայում եք Ձեր ժամանակն ու ծախսերը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն: Համակարգը նախատեսված է կազմակերպությունների համար և տրամադրում է.
- բանկային ծառայությունների լայն շրջանակ
- բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
- համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ
- ցանցային աշխատանքի հնարավորություն
- ադմինիստրավորման համակարգ
ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի օգնությամբ Դուք կարող եք
- ստանալ տեղեկություններ
- բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներ ու կամայական ժամանակահատվածով քաղվածքներ
- բանկի կամ ՀՀ ԿԲ կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքներ
- կատարված գործողությունների պատմություն (փաստաթղթի պատմություն)
- կատարել գործարքներ
- փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
- արտարժույթի փոխանակումներ
- ուղարկել կանխիկ գումարի ստացման հայտեր
- ստանալ բանկից տեղեկություններ ստացված փոխանցումների մասին
- ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
- արտահանել և ներմուծել տվյալներ .xml ֆորմատով
Ադմինիստրավորման հնարավորությունները
- ստեղծել և ղեկավարել հաճախորդի օգտագործողներ (խմբագրել, հեռացնել, նշանակել հաշվետու ժամանակահատված և այլն)
- օգտագործողներին տրամադրել իրավասություններ
- ստեղծել և ղեկավարել արխիվներ, տվյալների պահոցի պահեստային պատճեններ