MS DPM
Կազմակերպության ՏՏ ենթակառուցվածքում ցանկացած համակարգի տվյալները հանդիսանում են տվյալ համակարգի, ինչպես նաև կազմակերպության շատ արժեքավոր մասը: Դրանք կորցնելը անընդունելի է և որոշ դեպքերում կարող է կազմակերպությանը մեծ վնասներ հասցնել:
Որքան էլ հուսալի լինեն սարքավորումներն ու ծրագրային ապահովումները միշտ կա տվյալների կորցնելու հավանականություն: Օգտագործելով հուսալի տեխնիկական միջոցներ հնարավոր է նվազեցնել տվյալների կորստի հավանականությունը, սակայն բացառել հնարավոր չէ: Բացի այդ հնարավոր չէ պաշտպանել համակարգը մարդու սխալներից: Տվյալները կորցնելուց խուսափելու համար կազմակերպությանն անհրաժեշտ է ունենալ տվյալների պահեստային պահպանման և վերականգնման կենտրոնացված ավտոմատ համակարգ:
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է տվյալների պահպանման և վերականգնման կենտրոնացված համակարգ` հիմնված Microsoft System Center Data Protection Manager 2010 ծրագրային ապահովման վրա:
Microsoft DPM 2010 համակարգի առավելությունները
- Տվյալների պահեստային պահպանման և վերականգնման կենտրոնացված կառավարում
- Տվյալների պահեստային պահպանման ավտոմատացում
- Տվյալների պատճենում օգտագործողների համակարգիչներից
- Տվյալների պահեստային պահպանման մոնիտորինգ և ծանուցումների ավտոմատացում
- Պահեստային պատճեների ավտոմատ տեղափոխում կազմակերպությունից դուրս
- Պատճենման յուրահատուկ մոտեցում Microsoft-ի համակարգերի համար (SQL, Exchange, Sharepoint, Hyper-V)
Ներդնելով Microsoft System Center Data Protection Manager 2010 տվյալների պահեստային պահպանման կենտրոնացված համակարգը կազմակերպությունը ստանում է`
- Տվյալների հուսալի պաշտպանության և կորստի բացառում
- Խափանումներից վերականգնման տևողության կրճատում
- Տվյալների պահեստային պահպանման կառավարելիության բարձրացում