MS Exchange
Էլեկտրոնային փոստը հաղորդակցման ամենաօգտագործվող միջոցներից է: Կան օգտագործման համար բաց բազմաթիվ ռեսուրսներ, սակայն դրանք որպես կանոն նախատեսված են անձնական օգտագործման համար: Կորպորատիվ նպատակով օգտագործելիս դրանք ունեն որոշակի անհարմարություններ և թերություններ: Դրանցից են օրինակ.
- Գաղտնիության և անվտանգության ցածր մակարդակ
- Էլ. փոստի հասցեի սահմանափակ ընտրություն
- Էլ. փոստի հասցեում կազմակերպության անվանման բացակայություն
- Տեխնիկական աջակցության բացակայություն
Այս խնդիրներից խուսափելու համար կազմակերպություններին նպատակահարմար է ունենալ կորպորատիվ էլ. փոստային համակարգ: Այն իրենից ներկայացնում է պաշտպանված էլ. փոստային համակարգ, որը գտնվում է անմիջապես կազմակերպության հսկողության տակ:
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է կորպորատիվ էլեկտրոնային փոստային համակարգ` հիմնված
Microsoft Exchange Server 2010 ծրագրային ապահովման վրա:
Microsoft Exchange Server 2010 համակարգի առավելությունները
- Միատեսակ էլ. փոստային հասցեներ կազմակերպության բոլոր աշխատակիցների համար
- Ժողովների, հանդիպումների և առաջադրանքների կենտրոնացված կազմակերպում
- Հակավիրուսային և հակասպամային պաշտպանվածություն
- Հասանելիություն ինտերնետի ցանկացած կետից և բջջային հեռախոսներից
- Սերտ ինտեգրացիա կազմակերպության ամբողջ ենթակառուցվածքի հետ
Ներդնելով Microsoft Exchange 2010 էլ.փոստային համակարգը կազմակերպությունը ստանում է`
- Աշխատանքի արդյունավետության բարձրացում
- Կառավարելիության բարձրացում
- Ինֆորմացիոն անվտանգության բարձրացում