MS Lync
Կորպորատիվ հաղորդակցությունները հեղափոխական հասկացություն է, որը աշխատակիցների հաղորդակցման միջոցները բերում է որակապես նոր մակարդակ: Այն իր մեջ միավորում է կազմակերպություններում օգտագործվող հաղորդակցման բոլոր միջոցները: Տարբեր առանձնացված հաղորդակցման միջոցների փոխարեն կազմակերպությունն ունենում է մեկ համընդհանուր, ապահով, հուսալի համակարգ, որն իր մեջ ներառում է բոլոր առանձնացված համակարգերի առավելությունները և գտնվում է անմիջապես կազմակերպության կառավարման տակ:
ԻՏ հետազոտությունների շուկայում առաջատար Gartner-ի 2011թ. հետազոտության համաձայն կորպորատիվ հաղորդակցությունների շուկայի առաջատարներ են համարվում Microsoft և CISCO ընկերությունների լուծումները: Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է կորպորատիվ հաղորդակցությունների ավտոմատացում հիմնված Microsoft LYNC 2010 լուծման վրա:
Microsoft Lync 2010-ը ծրագրային լուծում է, որն առանձնացված ինտերֆեյսով միավորում է աշխատակիցների միջև հիմնական հաղորդակցման միջոցները` ակնթարթային հաղորդակցություններ, կոնֆերանսներ և կորպորատիվ հեռախոսացանց, ապահովում է միասնական կոնտակտային ցանկ, օգտագործողների ներկայության և զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն:
Microsoft Lync 2010 համակարգի առավելությունները
- Բոլոր ժամանակակից հաղորդակցման միջոցները մեկ պատուհանում
- Աշխատակիցների կոնտակտային տվյալների միասնական ցանկ
- Աշխատակիցների ներկայության և զբաղվածության վերաբերյալ տեղեկատվությունն
- Համակցում հեռախոսակայանի հետ
- Հասանելիություն Ինտերնետից
- Սերտ ինտեգրացիա Microsoft Office, Exchange, Sharepoint համակարգերի հետ
Ներդնելով Microsoft Lync 2010 կորպորատիվ հաղորդակցությունների համակարգը կազմակերպությունը ստանում է`
- Աշխատանքի արդյունավետության բարձրացում
- Գործուղման ծախսերի և ժամանակի խնայողություն
- Քաղաքային և միջքաղաքային զանգերի ծախսերի խնայողություն