ՀԾ-Ձեռնարկություն
Ներդրում և սպասարկում
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի կենսացիկլի բոլոր փուլերում` սկսած պլանավորումից ու ներդրումից մինչև ընթացիկ շահագործումը, մենք մատուցում ենք համալիր ծառայություններ, ինչի շնորհիվ նվազում է համակարգի ձեռքբերման համախառն արժեքը: Ծրագրի ձեռքբերումից հետո դուք միայնակ չեք մնում համակարգի հետ: Մեր մասնագետները խորացված մասնագիտական գիտելիքների և տասնյակ ներդրումների արդյունքում կուտակած ծանրակշիռ փորձի շնորհիվ պատրաստ են լուծել ձեր խնդիրները շատ արագ, որակով և փոքրագույն ծախսերով:
Նախքան ներդրման աշխատանքները սկսելն իրականացվում են հետևյալ քայլերը.
- Ուսումնասիրվում են պատվիրատու կազմակերպության բիզնես պրոցեսները,
- Բացահայտվում են հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել ավտոմատացման համակարգի միջոցով,
- Ուսումնասիրվում են պատվիրատուի մոտ առկա առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել համակարգի ներդրման ժամանակ,
- Կատարվում է պատվիրատուի մոտ առկա տեխնիկական և ծրագրային ապահովման ուսումնասիրություն և գնահատվում` արդյոք ստեղծված է համակարգի բարեհաջող տեղադրման և աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է համապատասխան խորհրդատվություն,
- Գնահատվում են ներդրման հետ կապված ռիսկերը և մշակվում միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար,
- Նկարագրվում են պատվիրատուի այն ցանկությունները, որոնք հնարավոր չէ իրագործել առաջարկվող առկա համակարգի միջոցով և կպահանջվեն ծրագրային լրամշակումներ, գնահատվում են այդ լրամշակումների համար անհրաժեշտ ժամանակը և արժեքը,
- Կատարվում է պատվիրատուի բիզնես պրոցեսների ավտոմատացման առաջարկ` մանրամասնելով ներդրման աշխատանքների ժամկետները և բյուջեն:
Ներդրման աշխատանքներն են.
- Կազմակերպության գործունեության վերլուծություն`
- Կազմակերպության բիզնես պրոցեսների և փաստաթղթաշրջանառության ուսումնասիրություն,
- Դրանց ավտոմատացման արդյունավետ ծրագրային լուծումների մշակում:
- Հաշվառման ավտոմատացում և հաշվետվությունների ստացում` համաձայն ՀՀ օրենսդրությանը, միջազգային ստանդարտներին և պատվիրատուի ներքին պահանջներին,
- Պատվիրատուին անհրաժեշտ լրացուցիչ հնարավորությունների մշակում,
- Պատվիրատուի աշխատակիցների ուսուցանում,
- Ծրագրային ապահովում և սպասարկում:
Համակարգի հետ կապված բոլոր աշխատանքների կոորդինացման համար յուրաքանչյուր պատվիրատուի կցվում է սպասարկող խումբ և աշխատանքները կանոնակարգող պատասխանատու սպասարկող: Սպասարկումը իրականացվում է հեռախոսազանգերի, հեռահար սպասարկման և այցելությունների միջոցով: Ծրագրի սպասարկումը չի ընդհատվում նույնիսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործողներին տրամադրվում է հեռահար սպասարկման կարևոր գործիք` հաճախորդների պորտալ, որտեղ պատվիրատուները կարող են գրանցել համակարգի հետ կապված իրենց խնդիրները և առցանց հետևել դրանց կատարման փուլերին: Պորտալի գիտելիքների շտեմարանը պարունակում է համակարգի շահագործման հետ կապված բազմաթիվ հոդվածներ, մեթոդական ցուցումներ, հաճախ տրվող հարցերի պատասխաններ, և դրանք անընդհատ ավելացվում են:
Սպասարկման աշխատանքները ներառում են.
- Համակարգի ընթացիկ շահագործման հետ կապված խորհրդատվություն
- Համակարգի լրամշակում և զարգացում կապված օրենսդրության փոփոխման հետ
- Համակարգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունների մշակում
- Խորհրդատվություն համակարգի ընթացիկ շահագործման համար անհրաժեշտ ավտոմատացման գործընթացի կազմակերպման, համակարգչային տեխնիկայի և այլ ծրագրային համակագերի հետ ինտեգրացիայի հետ կապված հարցերի վերաբերյալ: