Ուսուցում
ՀԾ-Առևտուր
ՀԾ-Առևտուր համակարգը նախատեսված է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Ուսումնական կենտրոնում իրականացվում է համակարգի ուսուցում. դասընթացի նյութը կառուցվում է մասնակիցների աշխատանքային պահանջներին համապատասխան:
Դասընթացը օգտակար կլինի ինչպես սկսնակ օգտագործողների համար, այնպես էլ ՀԾ-Առևտուր համակարգում արդեն որոշ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար:
Դասընթացի կառուցվածքը
  • Ծանոթություն համակարգի հետ: Ենթահամակարգեր, տեղեկատուներ, փաստաթղթեր, մատյաններ, հաշվետվություններ:
  • Նախապատրաստում աշխատանքին: Կազմակերպության տվյալների մուտքագրում, մնացորդների մուտք:
  • Գնումներ: Ապրանքների ձեռքբերում մատակարարից, ներմուծում, հավելյալ ծախսերի բաշխում, վերադարձ մատակարարին, մատակարարների հետ փոխհաշվարկներ:
  • Պահեստային հաշվառում: Ապրանքների մուտքագրում, ելքագրում, տեղաշարժ և գույքագրում, հավաքածուների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում:
  • Մանրա-մեծածախ վաճառք: Կանխիկ և անկանխիկ վճարումների կատարում և ընդունում, ապրանքների վաճառք, ապրանքային կտրոններ, վերադարձ գնորդից, հարկային հաշիվների և բեռնագրերի արտահանում e-Invoicing:
  • Հաշվետվությունների ձևավորում:
Դասընթացը կառուցված է իրական կազմակերպության օրինակի հիման վրա, ինչը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ պատկերացնել առևտրային կազմակերպության հաշվառումը համակարգով: Մասնակիցներին տրամադրվում է առաջադրանքների ձեռնարկը, որի օգնությամբ հնարավոր է ցանկացած պահին կրկնել և վերականգնել անցած նյութը: Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճիշտ իրականացնել առևտրային գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, ձևավորել անհրաժեշտ հաշվետվությունները և վերլուծել ստացված արդյունքները:

Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը, համակարգի ցուցադրական տարբերակը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 6 դաս, 12 ժամ
Արժեքը - 15 000 դրամ
Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված) համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ–Առևտուր համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Առևտուր համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի դասընթացի կառուցվածքը
    ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացի կառուցվածքը