Դասընթաց
ՀԾ-Վաճառքների Կառավարում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները:
Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից:
ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի դասընթացը ներառում է և′ շարժական, և′ գրասենյակային մասերի ուսուցումը, այսինքն մասնակիցները կստանան ինչպես առևտրային գործակալներին, այնպես էլ գրասենյակային աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ: Յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է առանձին աշխատատեղ իր անհատական համակարգչով, ինչը թույլ է տալիս ապահովել մասնակիցների ինքնուրույն աշխատանքը
Դասընթացի կառուցվածքը
- Համակարգի կառուցվածքը: Տեղեկատուներ, փաստաթղթեր, մատյաններ, հաշվետվություններ:
- Աշխատանք երթուղիների հետ: Նախընտրելի և փաստացի երթուղիների ձևավորում և համեմատում:
- Աշխատանք շարժական սարքի հետ: Պատվերների, վաճառքների, վճարումների և վերադարձերի գրանցում
- Տվյալների մշակում գրասենյակային մասում: Պատվերների մշակում, մարումներ, հարկային հաշիվների արտահանում e-Invoicing:
- Հաշվետվությունների ձևավորում:
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճիշտ իրականացնել առևտրային գործակալի և առաքիչի աշխատանքը, ձևավորել անհրաժեշտ հաշվետվությունները և վերլուծել ստացված արդյունքները:
Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 4 դաս, 8 ժամ
Արժեքը - 10 000 դրամ (խմբակային դասընթաց)
24 000 դրամ (անհատական դասընթաց)