OLAP տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս արդյունավետ վերլուծություններ իրականացնել` մեծ կազմակերպության կամ բանկի վիճակի ճշգրիտ գնահատման և հետագա կառավարչական որոշումների կայացման նպատակով:
ՀԾ-Բանկ համակարգի պարագայում Կազմակերպության ամբողջական գործառնական տվյալների առկայության հետևանքով, OLAP տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է ընձեռում լիակատար վերլուծություններ կատարել` օգտագործելով նաև MS Excel միջավայրի հզոր հնարավորությունները:
Դասընթացի նպատակն է հիմքային ամփոփ գիտելիքներ տալ` ՀԾ-Բանկ համակարգում առկա OLAP տեխնոլոգիական միջավայրի հնարավորությունների վերաբերյալ: Որպես մասնավոր դեպք դիտարկվում են ՀՀ ԿԲ և որոշ կառավարչական հաշվետվությունների ստացման հնարավորությունները: Տեսական մասից բացի դասընթացը ներառում է նաև գործնական մաս, որի միջոցով մասնակիցները ձեռք են բերում կիրառական հմտություններ:
Դասընթացը նախատեսված է ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների այն աշխատակիցների համար, որոնք ներգրավված են հաշվետվությունների ստացման և վերլուծությունների իրականացման գործընթացներում:
Նվազագույն պահանջներ – մասնակիցը պետք է ներառված լինի բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության` ՀՀ ԿԲ կամ ներքին հաշվետվությունների ստացման կամ ֆինանսական վերլուծությունների գործընթացներում և տիրապետի MS Excel համակարգին:
Տևողությունը - 5 դաս, 10 ժամ
Արժեքը - 30 000 ՀՀ դրամ: