Դասընթացը նախատեսված է սկսնակ ադմինիստրատորների համար:
Դասընթացի նպատակն է պատրաստել Հայկական Ծրագրեր ընկերության ՀԾ-Բանկ համակարգի ադմինիստրավորման գործիքներին տիրապետող մասնագետների: Այդ գիտելիքները անհրաժեշտ են ՀԾ-Բանկ 4.0 համակարգով աշխատող բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում համակարգի ադմինիստրավորման աշխատանքները կատարելու համար:
Նվազագույն պահանջներ – մասնակցի վրա ադմինիստրավորման պարտականություններ արդեն դրված են կամ պլանավորվում է դնել:
Մասնակիցը պետք է ընդգրկված լինի ՀԾ-Բանկ համակարգի ադմինիստրավորման գործընթացում:
Տևողությունը - 8 դաս, 16 ժամ
Արժեքը - 48 000 ՀՀ դրամ: