ՀԾ-Բանկ համակարգի «Վարկային և Գործառնական մաս» դասընթացը նախատեսված է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների սկսնակ աշխատակիցների, այլ շահագրգիռ անձանց համար:
Դասընթացի նպատակն է պատրաստել Հայկական Ծրագրեր ընկերության ՀԾ-Բանկ համակարգի վարկային և գործառնական մասերին տիրապետող մասնագետների: Այս գիտելիքներն անհրաժեշտ են բանկերում և վարկային կազմակերպություններում հաճախորդների սպասարկման և վարկավորման աշխատանքներն ՀԾ-Բանկ համակարգով վարելու համար:
Դասընթացը ներառում է`Դասընթացը կազմված է տեսական և գործնական մասերից: Գործնական մասը ներառում է իրական բանկային գործընթացների իմիտացիա:
Նվազագույն պահանջները - Դասընթացը նախատեսված է բանկային ոլորտի և համակարգչային հիմնական գիտելիքներ ունեցող անձանց համար:
Տևողությունը - 11 դաս, 22 ժամ
Արժեքը - 66 000 ՀՀ դրամ: