2016թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Իդրամ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի` Իդրամ ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Բանկ համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Վճարումներ
- OLAP և հաշվետվություններ
Համակարգի ներդրումն Իդրամ ընկերությունում, հնարավորություն կընձեռի.
- Նորովի կազմակերպել հաշվապահական հաշվառման ավտոմատացված գործընթացը
- Առավել դյուրին դարձնել ՀՀ ԿԲ ներկայացվող և ներքին հաշվետվությունների ստացումը
- Կիրառել ֆինանսական վերլուծությունների ավելի արդյունավետ գործիքակազմ
- Հեշտացնել էլեկտրոնային դրամապանակներով իրականացվող գործողությունները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու գործընթացը: Այդ նպատակով համատեղ ուժերով ներդրվելու է մի տեխնոլոգիա, որը կապահովի Իդրամ ընկերության պրոցեսինգային համակարգի տվյալների անընդհատ ներմուծումը ՀԾ-Բանկ համակարգ: