2016թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Թել-Սել ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի Թել-Սել ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Բանկ համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Վճարումներ
- OLAP
Համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի.
- Դյուրին կազմակերպել հաշվապահական հաշվառման գործընթացը
- Կապակցել տերմինալների, օպերատորների և ինկասատորների հաշվառումները ֆինանսական հաշվառման հետ
- Մեկ տեղում հաշվառել տերմինալներով ընդունված վճարումները, գործընկերներին կատարված փոխանցումները, հաճախորդների դիմումները և ինկասացիաների ձևակերպումները` նվազագույնի հասցնելով տվյալները ձեռքով մուտքագրելու աշխատանքը
- Առավել դյուրին դարձնել ՀՀ ԿԲ ներկայացվող և ներքին հաշվետվությունների ստացումը: