Պայմանագիր Գազպրոմ Արմենիա ընկերության հետ

   2016թ. մարտին Հայկական Ծրագրեր և Գազպրոմ Արմենիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը:

   Գազպրոմ Արմենիա ընկերությունը 2007թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ, Կադրեր ենթահամակարգերի բազմամասնաճյուղային տարբերակները:

   Նոր ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը ապահովելու է`

  • Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վելուծություն
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում

 

Patver software_of_the_year Support center phone number