ՀԾ-Ձեռնարկություն համակարգում, 4.29.0 տարբերակում ավելացել է նոր ենթահամակարգ` Ավտոտնտեսություն:
Ենթահամակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ունեն սեփական տրանսպորտային միջոցներ, վարում են վառելիքի առանձնացված հաշվառում, դուրս են գրում ուղեգրեր և հետևում են ավտոմեքենաների պլանավորված նորոգումներին:
Ավտոտնտեսություն ենթահամակարգի միջոցով հնարավոր է`
- գրանցել կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունները,
- հետևել վառելիքի քանակային հաշվառմանը` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
- ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա կատարել նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
- վարել ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- մուտքագրել ավտոմեքենաների վազքաչափերը և վերջնական ցուցիչները ըստ ուղեգրերի և նորոգումների
- կատարել նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
Ենթահամակարգը կարող է աշխատել ինչպես առանձնացված, այնպես էլ տվյալներ փոխանակելով ՀԾ-Ձեռնարկության մյուս ենթահամակարգերի հետ:
Վառելիքի ծախսերը, ձեռքբերումները, գերածախսերը, ավտոմեքենաների նորոգումները հնարավոր է արտացոլել Ապրանքանյութական արժեքներ, Հաշվապահություն ենթահամակարգերում: