2016թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Սիենա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Վաճառքների կառավարում 6 համակարգը:
ՀԾ-Վաճառքների կառավարում 6 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:
Համակարգի հիմնական առավելություններն են`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով