Հունիսի 1-ին թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.30.0 տարբերակը: Ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկը համապատասխանեցվել է Ժամանակավոր անաշխատունակության մասին ԼՂՀ օրենքի փոփոխություններին
- Օրենսդրական և օգտագործողի պարամետրերում ավելացել է OVT (Շաբաթվա մաքսիմալ աշխատանաքային ժամեր) պարամետրը: Ընդհանուր օրացուցային կամ հերթապահների տաբել հաստատելիս, շաբաթվա աշխատած ժամերի քանակը պարամետրի արժեքը գերազանցելու դեպքում, տարբերության չափով ավտոմատ գեներացվում է արտաժամյա տաբել:
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: