2016թ. հուլիսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի ներդրումը Գլոբալ Կրեդիտ Ուվկ-ում:
Ենթահամակարգերի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության աշխատավարձի հաշվարկը, կադրերի ներքին գործընթացները, հաշվետվությունների ստացումը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը ապահովում են հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում