Համաձայն ՀՀ կառավարության N415-Ն որոշման` նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները 01.08.2016թ.-ից ՀԴՄ կտրոնների վրա պետք է տպագրեն ապրանքի (ծառայության) անվանումը դասակարգիչներով: ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպվի նաև դասակարգչի համապատասխան կոդը:
Նշված պահանջին բավարարելու համար անհրաժեշտ լրամշակումներ են կատարվել Հայկական Ծրագրերի հետևյալ համակարգերում`
ՀԾ-Առևտուր 6
ՀԾ-Վաճառքների կառավարում 6
ՀԾ-Վաճառատեղ
ՀԾ-Հաշվապահ 6
CRM համակարգ