2016թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Արմենիան Քափր Փրոգրամ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը:
Արմենիան Քափր Փրոգրամ ընկերությունը 2010թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Ինքնարժեք, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը ապահովելու է`
- Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վերլուծություն
- Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
- Ներքին պատվերների ձևավորում
- Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
- Գնումների պլանավորում` հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
- Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
- Մատակարարների օպտիմալ ընտրություն` ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և այլ արտադրական հայտանիշներից
- Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում