2016թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Ինեկոբանկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Ավտոտնտեսություն
Ենթահամակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել ընկերության ներքին գործընթացները: Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ
- Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
- Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
- Կազմակերպության ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում
- Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերի գրանցմամբ
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև վառելիքի գերածախսի կամ խնայման մասին տվյալների ստացում
- Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը