2016թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ Կառավարության աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր և Ավտոտնտեսություն ենթահամակարգերը:
ՀՀ Կառավարության աշխատակազմը 2006թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ ենթահամակարգերը:
Ենթահամակարգերի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր և Ավտոտնտեսություն ենթահամակարգերը ապահովելու են`
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
- Կազմակերպության ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում
- Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերի գրանցմամբ
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև վառելիքի գերածախսի կամ խնայման մասին տվյալների ստացում
- Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը