2016 թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքել հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող Էլ Էյջ փարթներս և Կոնսիլյերի ընկերությունների հետ:
Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6 համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ:
Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին: