ՀԾ-Բանկ համակարգի «ՀԾ-Վճարումներ» ենթահամակարգի նոր հնարավորությունների և զարգացման պլանների հետ կապված 2015 թվականի հունիսի 24-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ ցուցադրում-քննարկում: Ցուցադրման ժամանակ ներկայացվեցին Վարկերի առցանց մարման գործընթացում (առցանց մարում տերմինալների, բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով) ավելացված լրացուցիչ հնարավորությունները:
Ցուցադրմանը մասնակցեցին ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատու վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ցուցադրման ընթացքում համատեղ քննարկվեցին ենթահամակարգի հետագա զարգացման հարցերը, եղան առաջարկություններ պատվիրատուների կողմից:
Վերը նշված հնարավորությունները ներառվել են ՀԾ-Բանկ համակարգի V150515 տարբերակի մեջ: