Հայկական Ծրագրեր ընկերությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` քննարկելով Հայաստանում հաշվապահական հաշվառման կրթական ոլորտի արդի վիճակը և խնդիրները, համաձայնության եկան հետևյալ կարևոր դրույթների վերաբերյալ.
- Հայաստանի հաշվապահական հաշվառման ոլորտի աշխատաշուկայում աոկա է կիրառական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետների մեծ պահանջարկ և այդ պահանջարկն ունի աճելու միտում,
- հաշվապահական հաշվառման ֆակուլտետի կրթական ծրագրերը և գործընթացները անհրաժեշտ է զարգացնել կիրառական ուղղվածությամբ, որպեսզի լավագույնս բավարարվեն աշխատաշուկայի պահանջները:
Հաշվի առնելով վերոնշյալը` կողմերը որոշեցին համագործակցել նշված խնդիրների լուծման համար` միավորելով իրենց փորձառությունը, փոխլրացնելով միմյանց կարողությունները հաշվապահական հաշվառման ոլորտի կրթական գործընթացների արդիականացման և զարգացման նպատակով:
Համագործակցությունը մասնավորապես ներառում է հետևյալ քայլերը.
- Ընկերությունն օժանդակում է Հաշվապահական հաշվառման ֆակուլտետի կրթական ծրագրերում ընդգրկված «Հաշվապահական հաշվառում համակարգիչների միջոցով» առարկայի գործնական պարապմունքների անցկացմանը` տրամադրելով «ՀԾ-Հաշվապահ 6» համակարգչային ծրագրի վերաբերյալ օժանդակող նյութեր և անհրաժեշտ ծրագրային ապահովում:
- Ընկերությունը համալսարանի Հաշվապահական հաշվառման ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի լավագույն ուսանողների համար տարեկան մեկ անգամ կազմակերպում է «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի անվճար դասընթաց` 32 ժամ տևողությամբ: