2015 թվականի հուլիսի 9-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ քննարկում` ՀԾ-Բանկ համակարգի շրջանակներում «Զուտ կայուն ֆինանսավորման գործակցի» (NSFR) և «Իրացվելիության ծածկույթի գործակցի» (LCR) վերաբերյալ հաշվետվական ձևերի ավտոմատացման խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցեցին ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատու բանկերի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին հաշվետվությունների հաշվարկի ընթացքում նկատված բարդությունները, ավտոմատացման աշխատանքների ուղղությունները, պարզաբանվեցին մի շարք խնդիրներ: