Պայմանագիր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ

2015թ. հուլիսին Հայկական Ծրագրեր ընկերության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր,որով նախատեսվում է կազմակերպությունումներդնելՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  •  Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2015թ-ի փետրվարից հանդիսանում է ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր համակարգի օգտագործող:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Ուսանողների ուսման վարձի հաշվառում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ

 

Patver software_of_the_year Support center phone number