Պայմանագիր Օնիրա Քլաբ ընկերության հետ

     2015թ. հուլիսին Հայկական Ծրագրեր և Օնիրա Քլաբ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ընկերությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

     Ենթահամակարգերի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության աշխատավարձի հաշվարկը, կադրերի ներքին գործընթացները, հաշվետվությունների ստացումը:

    

     ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

 

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number