2017թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Լիմուշ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:
Լիմուշ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Ընկերությունը մատուցում է տպագրական ծառայություններ, զբաղվում է թղթի, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների առևտրով:
ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:
Վաճառքների կառավարում 7 համակարգը Լիմուշ ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի ճկուն նկարագում ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով