2017թ. օգոստոսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Վեոլիա Ջուր ընկերությունում:
Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
- Ծրագրային կապուղի
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Վեոլիա Ջուր ընկերությունում ապահովելու է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ