Պայմանագիր Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ընկերության հետ

   2017թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

   Լեռնամետալուրգիայի ինստիտուտը հիմնադրվել է ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության կողմից 1952 թվականին, որպես Մոսկվայի «Գիպրոցվետմետ» նախագծային ինստիտուտի երևանյան մասնաճյուղ:

   Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ընկերությունը լեռնամետալուրգիայի ոլորտի տարածաշրջանային նշանակության համալիր գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ է: Ինստիտուտի գործունեությունն իրականացվում է երկու հիմնական կառուցվածքային միավորներում` նախագծային և գիտական մասերում: 
   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և  կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ

 

Patver software_of_the_year Support center phone number