2017թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Տրանսգազ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:
Տրանսգազ ընկերությունը 2008թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ ենթահամակարգերի բազմամասնաճյուղային տարբերակները:
Նոր ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը Տրանսգազ ընկերությանը թույլ կտա իրականացնել.