Հայկական Ծրագրեր Ընկերությունում տեղի ունեցավ ՀԾ-Բանկ համակարգում FATCA գործընթացների վարման հետ կապված քննարկում
2015 թվականի հուլիսի 16-ին Հայկական Ծրագրեր Ընկերությունում տեղի ունեցավ ՀԾ-Բանկ համակարգում FATCA գործընթացների վարման հետ կապված քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀԾ-Բանկ համակարգը և AS_IDES_Data_Packing ծրագրային գործիքն օգտագործող բանկերի ներկայացուցիչները:
Քննարկված հարցերը մասնավորապես կապված էին.
- ՀԾ-Բանկ համակարգում ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը(IRS) ներկայացվող FATCA հաշվետվության ստացման գործընթացի հետ
- FATCA օրենսդրությամբ սահմանված ավտոմատացված գործընթացի վարման հետ
- Մեթոդական բնույթ կրող այլ խնդիրների հետ