Պայմանագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ

   2017թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր Ընկերության և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջև կնքվել է պայմանագիր՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» հաշվառման գործընթացները ավտոմատացնելու վերաբերյալ: Ըստ պայմանագրի, ներդրվելու է ՀԾ-Բանկ համակարգը, որով հնարավոր կլինի ավտոմատացնել Հիմնադրամի տեղաբաշխված միջոցների, գնված արժեթղթերի, ռեպո համաձայնագրերի և փոխհատուցվող գումարների պարբերական վճարումների հաշվառումը։

   Ներդրվելու են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Արժեթղթեր
  • Տեղաբաշխված ավանդներ
  • Ածանցյալ գործիքներ
  • OLAP – հաշվետվությունների ավտոմատացում

 

Patver software_of_the_year Support center phone number