2018թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Վիվառո Գրուպ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի ներդրման պայմանագիր:
Վիվառո Գրուպ ընկերությունը Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերություն է, որն առաջարկում է առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանի:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Վիվառո Գրուպ ընկերությանը թույլ կտան իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում