2018թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Վեոլիա Ջուր ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն և Պատվերներ ենթահամակարգերը:
Վեոլիա Ջուր ընկերությունը 2017թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Նոր ենթահամակարգերի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն և Պատվերներ ենթահամակարգերը Վեոլիա Ջուր ընկերությանը թույլ կտան իրականացնել՝
- Կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում
- Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
- Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
- Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վերլուծություն
- Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
- Ներքին պատվերների ձևավորում
- Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
- Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
- Մատակարարների օպտիմալ ընտրություն` ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և այլ արտադրական հայտանիշներից
- Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում