2018թ. ապրիլին Հայկական Ծրագրեր ընկերության և Աշոտ Հակոբյան ԱՁ-ի միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:
Աշոտ Հակոբյան Ա/Ձ-ն արդեն 10 տարի զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և վաճառքով՝ շուկայում ներկայանալով Կաթնաղբյուր ապրանքանիշով։
Վաճառքների կառավարում 7 համակարգը Աշոտ Հակոբյան ԱՁ-ին թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով