2018թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Մաստարաչեդո ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:
Մաստարաչեդո ընկերությունը հիմնադրվել է 1999թ-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: 1999 թ-ից սկսած ընկերությունը արտադրել է աղաջրային պանրի տեսակներ և կապույտ պանիր /բորբոսով պանիր/: Ընկերությունը ունի պանրագործության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները և հանդիսանում է կապույտ պանրի միակ արտադրողը Հայաստանում և Անդրկովկասում: Ներկայումս Մաստարաչեդո ՍՊԸ-ն արտադրում է ավելի քան 35 տեսակի պանրատեսակներ և զբաղեցնում առաջատար դիրքեր պանրի շուկայում:
Վաճառքների կառավարում 7 համակարգը Մաստարաչեդո ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով