2018թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Փինք Բերրի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:
Փինք Բերրի ընկերությունը սկսել է իր գործունեությունը դեռևս 2012 թվականից: Ժամանակ առ ժամանակ ընկերությունը թարմացնում է իր տեսականին և սպառողին ներկայանում նոր համային լուծումներով։ 2012 թվականին ընկերությունը իր գործունեությունը սկսեց փափուկ պաղպաղակներից, որոնցով նոր շունչ հաղորդեց Երևանին՝ ունենալով լավագույն սարքավորումներն ու բարձրորակ հումքը: Այսօր Փինք Բերրին գործունեությունը իրականացնում է նաև Գյումրի, Էջմիածին և Վանաձոր քաղաքներում։
Վաճառքների կառավարում 7 համակարգը Փինք Բերրի ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով