2018թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Վեդի-Ալկո ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում Վեդի-Ալկո ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը: Այսօր ընկերությունը արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Ընկերությունը ուշի ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը: Վեդի-Ալկո ապրանքանիշն այսօր ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ, այժմ նաև Մոնղոլիա, Ղազախստան և այլուր:
Վաճառքների կառավարում 7 համակարգը Վեդի-Ալկո ընկերությանը թույլ կտա իրականացնել`